ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ընթացիկ իրավաբանական սպասարկում
Ընթացիկ իրավաբանական սպասարկումը նախատեսված է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց համար։ Ընթացիկ իրավաբանական սպասարկումն իր մեջ ներառում է առօրյա այնպիսի գործառույթների իրականացումն ինչպիսիք են պայմանագրերի, այդ թվում` աշխատանքային, ներքին կարգապահական կանոնների, հրամանների և ներքին այլ իրավական ակտերի և փաստաթղթերի (բացառությամբ դատավարական փաստաթղթերի) նախագծերի կազմումը։ Յուրաքանչյուր հաճախորդին ներկայացվում է իր գործունեության բնույթից բխող անհրաժեշտ ծառայությունների համալիր փաթեթ։
Բանկային գործունեություն
Բանկային գործունեության ընթացքում բանկ-հաճախորդ հարաբերություններում հաճախ առաջանում են իրավական կարգավորում ունեցող իրավիճակներ կապված կնքվող գործարքների և դրանցից բխող պարտավորությունների կատարման հետ (ավանդի, վարկի, գրավի, երաշավորության, բանկային երաշխիքի, լիզինգի պայմանագրեր և այլ)։ Բանկ-հաճախորդ հարաբերություններում ոլորտի համապատասխան որակավորում ունեցող մասնագետի ներգրավումը և վերջինիս կողմից անհրաժեշտ գործիքակազմի կիրառումը կապահովի Ձեր իրավունքների և օրինական շահերի արդյունավետ իրացումը։
Սնանկություն
Երկրի ֆինանսատնտեսական կյանքում իր կարևորագույն դերն ունի սնանկության ինստիտուտը, որը միտված է հավասարակշռելու և ապահովելու տնտեսության ֆինանսական անվտանգությունը։ Անձը կարող է սնանկ ճանաչվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա վերջինիս հաշվեկշռային անվճարունակության (այսինքն երբ պարտապանի պարտավորությունները գերազանցում են իր ակտիվների արժեքը) կամ փաստացի անվճարունակության (այսինք երբ պարտապանն ի վիճակի չէ կատարելու իր ժամկետանց դրամական պարտավորությունները) փաստի հաստատման ուժով: Սնանկության վարույթում թե պարտատիրոջ, թե պարտապանի իրավունքների և պարտականությունների հավասարակշռումը կարող է տեղի ունենալ համապատասխան որակավորում ունեցող փորձառու մասնագետների ներգրավմամբ և վերջինիս կողմից վարույթի հմուտ և ճկուն ուղեկցմամբ։
Սեփականության իրավունք
Սեփականության իրավունքով արձանագրվում են սեփականատիրոջ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավազորությանների ծավալը, որի արդյունքում երաշխավորվում է սեփականատիրոջ իրավունքների ու շահերի պաշտպանությունը։ Հետևաբար սեփականության իրավունքի բովանդակությունը կազմող և սեփականատիրոջը պատկանող գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավազորությունները, ինպես նաև սեփականության իրավունքի ձեռքբերման և դադարեցման հիմքերը ենթակա են իրավական պաշտպանության։
Աշխատանքային հարաբերություններ
Բազմաթիվ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի առկայությամբ պայմանավորված՝ աշխատանքային հարաբերութունները հանդիսանում են իրավաբանության ամենախնդրահարույց ոլորիտներից մեկը։ Իրավաբանի կողմից աշխատանքային իրավունքի հարցերով ժամանակին տրամադրած խորհրդատվության, կադրային փաստաթղթերի պատրաստման (ներքին կարգապահական կանոններ, հրամաններ, պայմանագրեր և այլն) և աշխատանքային հարաբերության համակարգման արդյունքում է հնարավոր արդյունավետ հավասարակշռել և պաշտպանել, թե՛ գործատուի և թե՛ աշխատողի իրավունքներն ու օրինական շահերը։
Ժառանգություն
Ժառանգությունը ժառանգատուի գույքի, այդ թվում գույքային իրավունքների և պարտականությունների անցումն է այլ անձանց՝ մահացածի ժառանգներին։ Ժառանգության բաժինների, անարժան ժառանգների, պարտադիր բաժնի սահմանման, կտակի վիճարկման և ժառանգների միջև ծագած այլ վեճերը ունեն բավականին մեծ տարածում, ինչն իրենից ենթադրում է ոլորտի մասնագետի ներգրավման անհրաժեշտություն։ Ժառանգությանն առնչվող հարցերով «LawTech»-ը․
- Տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն,
- Ներկայացնում է վստահորդի շահերը նոտարական գրասենյակներում և այլ մարմիններում,
- Բացում և վարում է ժառանգության գործը ընդհուպ մինչև ժառանգության իրավունքի վկայագրի ստացումն ու դրանից բխող իրավունքների պետական գրանուցումը,
- ժառանգների, ժառանգական զանգվածի որոշման և ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու նպատակով հավաքագրում է անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություն,
- Ժառանգության հարցերով ներկայացնում է իր վստահորդի շահերը դատական բոլոր ատյաններում։
Իրավաբանական անձանց հիմնադրում
Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով անհարժեշտ է հիմնադրել կազմակերպություն։ Կախված գործունեության տեսակից, մասնակիցների (փայատերերի) միջև ձեռքբերված պայմանավորվածություններից և գործունեության արդյունքում հետապնդվող նպատակներից՝ «LawTech»-ը տրամադրում է խորհրդատվություն կազմակերպաիրավական ձևի ընտրության հարցում և աջակցում է իրավաբանական անձի հիմնադրման և պետական գրանցման գործընթացում։ Բացի ընկերություն հիմնադրելուց «LawTech»-ը ուղեկցում է նաև իրավաբանական անձանց վերակազմակերպման գործընթացը (միացում, միաձուլում, բաժանում, առանձնացում կամ վերակազմավորում):
Վարչական վարույթի սպասարկում և Վարչական ակտերի բողոքարկում
Վարչական իրավունքը կարգավորում է հանրային իրավունքի բնագավառում, պետական (Հայաստանի Հանրապետության նախարարություններ, ինչպես նաև Հանրապետության ողջ տարածքում վարչարարություն իրականացնող պետական այլ մարմիններ), տարածքային կառավարման (մարզպետներ) և տեղական ինքնակառավարաման (համայնքի ավագանի և համայնքի ղեկավար) մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ծագած հարաբերությունները։ Վարչական իրավունքը հանդիսանում է իրավունքի ամենակարևոր և միաժամանակ ամենախնդրահարույց ոլորտներից մեկը, որի հետևանքով իրենց իրավունքների իրացման ժամանակ թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձինք բախվում են բազում խոչընդոտների։ Վարչական մարմինների կողմից վարչական ակտեր ընդունելու, կամ վարչական մարմնի ընդունած վարչական ակտերը, ինչպես նաև վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված «LawTech»-ը տրամադրում է խորհրդատվություն, ներկայացնում է վստահորդի շահերը վարչական մարմինների հետ հարաբերություններում և ապահովում է վարչական վարույթի ընթացքում բոլոր անհրաժեշտ ընթացակարգային գործողությունների կատարումը, ներկայացնում է վստահորդի շահերը վարչական դատավարության կարգով։
Դատական ներկայացուցչություն
Իրավունքի դատական պաշտպանությունը պահանջում է հատուկ հմտություններ, իսկ դատավարության ընթացքում իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանությունը հնարավոր է ապահովել փորձառու մասնագետի կողմից նախապես մշակված ճկուն ռազմավարության կիրառման արդյունքում։ «LawTech»-ը դատական ներկայացուցչությունը իրականացնում է քաղաքացիական և վարչական դատավարությունում , որի ընթացքում գնահատվում են առաջացած խնդիրներն ու հնարավոր լուծումները, որի արդյունքում կազմվում է իրավունքի պաշտպանության մարտավարությունը։ Դատական ներկայացուցչության ընթացքում կազմվում և ներկայացվում են հայցադիմումներ, հայցադիմումի պատասխաններ, առարկություններ և դատավարական այլ փաստաթղթեր, ինչպես նաև ապահովվում է դատական նիստերի մասնակցությունը բոլոր դատական ատյաններում։
Գործարքների իրավական փորձաքննություն (Իրավաբանական աուդիտ)
Ինչպես հայտնի է՝ գործարքները ֆիզիկական և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն: Գործարքներից բխող իրավունքների և պարտականությունների սահմանմամբ առաջացող հնարավոր ռիսկերի նվազեցման, ինչպես նաև վստահորդի շահերի առավելագույն պաշտպանության նպատակով անհրաժեշտություն է առաջանում իրականացնելու գործարքի իրավաբանական վերլուծություն, որի արդյունքում վերհանվում և կանխվում են գործարքից բխող անցանկալի հետևանքները։ Փորձաքննությամբ ստուգվում է պայմանագրի առարկան, կանոնակարգվում է կողմերի իրավունքներն ու պարտավորությունները, մշակվում են պայմանագրի պայմաններն ու դրանց կատարման ապահովման միջոցները, ինչը թույլ է տալիս հայտնաբերելու գործարքից բխող հնարավոր ռիսկերն ու նվազեցնելու դրանք։